
Թուրք ցանցահենը հարձակվել է Վատիկանի պաշտոնական կայքի վրա

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Turk Hack Team-ի (Թուրքական հաքերային թիմ) անդամներից մեկը հարձակվել է Վատիկանի պաշտոնական ինտերնետային կայքի (vatican.va) վրա:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո ինչ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 1915 թվականի դեպքերը ճանաչել է որպես ցեղասպանություն: Այս մասին հայտնել է իտալական մամուլը, որի հաղորդմամբ՝ հարձակումն իրականացվել է երկուշաբթի գիշեր և կրկնվել է երեքշաբթի առավոտյան:
Հաղորդվում է նաև, որ թուրք ցանցահենը ներողություն է խնդրել Վատիկանի քաղաքացիներից՝ ընդգծելով, որ կիբեր հարձակումը կապ չունի նրանց հետ և ուղղված չի եղել նրանց դեմ: