Բաժիններ՝

Չինաստանը Դալայ-լամային կոչ է արել հրաժարվել Տիբեթի անկախության մասին սեփական պատրանքներից

Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամային առաջարկել է մի կողմ դնել Տիբեթի ապագա ինքնավարության մասին սեփական պատրանքները:

Չինաստանի կառավարության տարածած պաշտոնական հայտարարությունում նշված է. «Դալայ-լամայի ու նրա կողմնակիցների համար միակ խելամիտ տարբերակը Չինաստանը մասնատելու սեփական պլաններից և Տիբեթի անկախությանը ձգտելուց հրաժարվելն է»:

Դալայ-լաման Տիբեթից փախել է 1959 թվականին՝ Չինաստանի իշխանությունների դեմ բարձրացրած անհաջող ապստամբությունից հետո, և ցայժ բնակվում է Հնդկաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս