Ամերիկացի կոնգրեսականն Օբամային կոչ է արել Հայոց ցեղասպանությունը ճանաչել որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայտարարություն է արել:

Նա հայտարարել է, որ 100 տարի առաջ Օսմանյան իշխանությունները սկսել են իրենց ծրագրած հարձակումը հայ համայնքի դեմ, ինչին զոհ գնացին 1.5 միլիոն անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաներ:

Ռոյսն ընդգծել է, որ այդ ամենի նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած անտարբերությունը հանգեցրեց 20-րդ դարում այլ ցեղասպանությունների իրագործման: Ռոյսն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել այդ աղետալի իրադարձությունները ճանաչել ինչպես որ հարկն է՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Ռոյսը Թուրքիային էլ կոչ է առերեսվել սեփական պատմության այդ մութ էջի հետ՝ վերջ դնելու համար ձգձգվող լարվածությանը, կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և նպաստել տարածաշրջանային կայունությանը:

Տեսանյութեր

Լրահոս