Բաժիններ՝

Կուբան ողջունել է Օբամայի նախաձեռնությունը

Վենեսուելական El Universal պարբերականի փոխանցմամբ՝ Կուբան դրականորեն է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գործողությունները՝ ուղղված Կուբան ահաբեկչություն հովանավորող երկրների ցուցակից հանելու հետ:

Կուբայի ԱԳՆ-ի՝ ԱՄՆ-ի հարցերով դեպարտամենտի ղեկավար Խոզեֆինա Վիդալը հայտարարել է. «Կուբայի կառավարությունն արդար է համարում ԱՄՆ նախագահի որոշումը՝ կապված Կուբան այն ցուցակից բացառելու հետ, որում նա երբևէ չպետք է ընդգրկվեր:

Կուբան տառապել է հարյուրավոր ահաբեկչական ակտերից, որոնք խլել են 3478 մարդու կյանք»: Կուբայի իշխանությունները կարծում են, որ այդ ահաբեկչությունների հետևում կանգնած է ԱՄՆ-ում բազավորված հակակաստրոյական վտարադինության արմատական թևը:

Բարաք Օբաման ապրիլի 14-ին Կոնգրեսին առաջարկել է Կուբան բացառել ահաբեկչություն հովանավորող երկրների ցուցակից: Օրենսդիրներն այդ հարցում պետք է որոշում կայացնեն 45 օրում: ԱՄՆ-ն ահաբեկչություն հովանավորող երկրների թվում Կուբան ներառել է 1982 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս