Բաժիններ՝

Իրանի պաշտպանության նախարարն ապրիլի 20-ին կայցելի Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանութան նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Բացի այդ, քննարկվել են նաև Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհգհանի ադրբեջանական այցի մանրամասները, որը տեղի է ունենալու ապրիլի 20-21-ին:

Հասանովն ու Իրանի դեսպանը կարծիքներ են փոխանակել ռազմական համագործակցության հարցերի շուրջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930