«Ես չեմ հավատում Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների կոչերին»

Պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանո՞վ եք հավանական համարում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների պնդումը, թե ապրիլի 24-ին մեկնարկող իրենց շուրջօրյա հանրահավաքներով հաջողության են հասնելու, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ասել է. «Ես այս տարիների ընթացքում շատ ընդդիմադիրների եմ տեսել, որ շատ վստահ հայտարարել են, որ իրենք իշխանափոխություն են կազմակեպելու, հեղափոխություն են անելու, «ազատագրելու» են իշխանությունը բռնապետերից, օլիգարխներից և այլն, և այլն: Ես չեմ հավատում Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների կոչերին, որովհետև նրանք հիմա շատ թույլ են և շատ անկազմակերպ»:

Անդրադառնալով «կանխարգելիչ միջոցառումներ» իրականացնելու մասին կոչերին՝ քաղաքագետը կարծիք է հայտնել , որ նման գործողություններ կազմակերպողները «արջի ծառայություններ» են մատուցում գործող իշխանություններին և ավելի են վատթարացնում իրենց վիճակը:

Նրա խոսքով՝ եթե Գյումրիում նրանց հանրահավաքի ժամանակ դանակահարություն չլիներ, ապա այդ այն բացարձակ չէր էլ լուսաբանվի: «Դուք շատ լավ տեսաք, թե քանի մարդ էր մասնակցում այդ միտինգին և մեծ մասամբ ինչ տարիքի մարդիկ էին: Ուղղակի իրենք իշխանություններին սպասարկող անձինք են, ովքեր ուզում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ Սերժ Սարգսյանի աչքերում»:

Հրապարակումն ամբողջութամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս