Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի հատուկջոկատայինները գործում են Եմենի տարածքում. Defense News

Defense News-ի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի հատուկ նշանակության ուժերը Եմենում մասնակցում են շիա ապստամբների դեմ ռազմական գործողությանը: Այս մասին ամերիկյան պարբերականին հայտնել է Սաուդյան Արաբիայում նրա անանուն աղբյուրը:

Ընդ որում` պաշտոնապես դեռ չի հաղորդվել է սուննի դաշինքի կողմից ցամաքային գործողություն սկսելու որևէ պլանի մասին: Աղբյուրն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերն ինչ-որ գործողություն են անցկացնում Եմենի տարածքի մոտ:

Աղբյուրը չի մանրամասնել այդ գործողության բնույթը: Աղբյուրը հավելել է, որ հատուկջոկատայինները նաև մասնակցել են Պերիմ կղզու նկատմամբ վերահսկողության հաստատմանը, որը գտնվում է ռազմավարական կարևորություն ներկայացնող Բաբ էլ Մանդեբի նեղուցում, որով անցնում են ծովային առևտրի խոշոր ուղիներ:

Հայտնի է, որ սաուդցիները սկսել են զենքով ու զինամթերքով օժանդակել երկրից փախած նախագահ Խադիի հանդեպ բարյացակամ տրամադրված ուժերին, որոնք երկրի հարավային խոշոր քաղաք Ադենում մարտնչում են շիա ապստամբների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս