Տեսանկարահանող սարքերից և արագաչափերից խուսափելու համար որոշ վարորդներ դիմում են ամենաանհավանական միջոցների:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ստացել է ահազանգ այն մասին, որ ս.թ. մարտ ամսվա սկզբին Կապան քաղաքի թվով 6 բնակիչ տեղափոխվել է տեղի հիվանդանոց՝ բրուցելոզ հիվանդության կասկածով: Որոշ ժամանակ անց քաղաքացիների մոտ հիվանդությունը հաստատվել է, պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են Կապան քաղաքում գործող սպանդանոցի աշխատակիցներ, իսկ այս պահի դրությամբ հիվանդների թիվը հասել է 15-ի:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:
Դժբախտաբար, ավելի ու ավելի շատ երեխաներ կախվածություն են ձեռք բերում շաքարից: Ինչո՞ւ է այդպես: Սովորաբար մենք քաղցր օգտագործում ենք, երբ հոգեպես ճնշված ենք լինում, կամ երբ կարծում ենք, որ այն կհագեցնի մեր հոգու անբավարարվածությունը:
Չի բացառվում, որ Բունդեստագում պարզապես Ցեղասպանության 100-ամյա տարելիցի գլխավոր միջոցառումներից առաջ արձանագրվի այն նույն բանը, ինչ 2005թ.: Այսինքն` «ցեղասպանություն», «բռնատեղահանում», նորից չեն ասելու:
Քաղաքագետի խոսքով՝ «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցություններն ԱԺ-ում բացարձակ չկան, ընդամենն անուններ են, բայց այդ խմբակցությունների անդամները՝ կարկառուն դեմքերը, անում են այն, ինչ գտնում են ճիշտ. «Ինչ վերաբերում է կուսակցություններին, կարելի է ասել, որ չկան նման կուսակցություններ, որովհետև իրենք փլուզված են, և ամեն մարդ գործում է՝ իր քաղաքական հայացքները, անձնական շահերը հաշվի առնելով»:
Այս երեք աղջիկները ինտերնետում արդեն շատ հայտնի են իրենց հումորային և անսպասելի տեսահոլովակներով: Դիտեք, թե ինչ պատահեց, երբ մեքենայի մեջ միացավ «Քուին» անգլիական աշխարհահռչակ խմբի «Bohemian Rhapsody» երգի կատարումը Ֆրեդի Մերկուրիի կատարմամբ:
Վարչության նիստ հանդիպմանը նախորդող օրը չի եղել, եղել է խորհրդակցություն, որը հրավիրել էր Արմեն Մարտիրոսյանը՝ ճշտելու համար վարչականների եւ որոշ կուսակցականների կարծիքները մի քանի խնդիրների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի կողմից միջնորդավորված ձեւով ստացված հանդիպման հրավերի մասով: Ամբողջ ճշմարտությունը չէ ո՛չ այն, որ քննարկումը սեւ-սպիտակ վերջնական արդյունքների է բերել զուտ «գնալ-չգնալու» հարթության վրա եւ ոչ էլ այն, որ որեւէ վարչության որոշում է կայացվել այդ կապակցությամբ:
Եթե Հունաստանը պայթի, ապա հաջորդը կլինեն Իսպանիան ու Իտալիան, իսկ հետագայում ինչ-որ պահի` նաև Գերմանիան:
Ցավոք, Թուրքիան քաջություն և իմաստություն չունեցավ՝ վավերացնելու և կյանքի կոչելու համաձայնեցված և ստորագրված արձանագրությունները: Այսինքն՝ սա այն դեպքը չէ, երբ որևէ մեկը պետք է ինչ-որ դերակատարում ունենա՝ առաջ մղելու Հայաստան – Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Առաջին հերթին Թուրքիան պետք է վերլուծի, թե ինչն է սխալ արել: Դեռ այն ժամանակ ես զգուշացնում էի, որ Թուրքիան իր այս մոտեցմամբ իր հռչակած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը կվերածի «զրո հարևանների առանց խնդիրների»:
Մարտի 11-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ Բեռնում տեղի ունեցավ «Մեծ Եղեռնից 100 տարի անց. Հայոց ցեղասպանության ժխտման հետևանքները» խորագրով քննարկում Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի խորհրդարանականների հետ:
California Lottery վիճակախաղի խաղարկությունն անցկացվել է 2014 թվականի սեպտեմբերի 13-ին:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Հարավային տրանսպորտային դատախազությունը:
Ներկայումս ես չունեմ տվյալ ուղղությամբ որևէ պլան:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կամավորներն այս օրերին պլաստիկ կավից պատրաստում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններ։ 100 օրինակից պատրաստված անմոռուկներն անվճար կբաժանվեն դպրոցականներին, երիտասարդներին։
«Երկրի նախագահը հրավիրում է քննարկելու պետության համար շատ կարևորագույն հարց: Պարտադիր չէ, որ դու համաձայնվես նախագահի հետ և գնաս քննարկման, դու կարող ես գնալ և նախագահին ասել, որ դու համաձայն չես այդ բարեփոխումների հետ, բայց գնալը ես համարում եմ քաղաքական մշակույթ: Ամեն ինչը պետք չէ իջեցնել փողոցային մակարդակի: Ես շատ նորմալ եմ գնահատում, որ այնտեղ նաև «Ազատ դեմոկրատներն» էին, որոնք քննադատում են նախագահին, այնտեղ նաև այլ քաղաքական ուժեր կային, որոնք և՛ կողմ են, և՛ դեմ են: Մենք մեր մեջից պետք է հանենք այն կարծրատիպը, որ եթե համաձայն չես, պետք է չհանդիպես»:
Մեր «քաղաքական դաշտը» վաղուց արդեն քաղաքական չէ: Դա սովորական արոտավայր է, որտեղ հմուտ չոբանը կարողանում է միաժամանակ արածացնել մի քանի նախիրների՝ նրանց գլխին կանգնած խոշոր եղջերավոր «վոժակների» միջոցով:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ տեղեկատվություն հայտնվեց «գնդակահարման ցուցակի» առկայության մասին:
Ռուսաստանը վերադարձ է կատարել «Սառը պատերազմի» ժամանակներին:
Ինչո՞ւ պետք է այժմ կրկին աուդիտ իրականացնել, ի՞նչ է փոխվել, որ այն ժամանակ ամիսներ տևած աուդիտի եզրակացությունն այժմ պիտանի չէ, և նորն է անհրաժեշտ:
Բողոքի ակցիան անցկացվելու է «Ո´չ թալանին» կարգախոսով:
Երեկ նա Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Ինչպես սպիտակեցնել թևատակերը» վերտառությամբ մի նյութ և դրան կից արել հետևյալ գրառումը
ՀՀ կառավարությանը անցան ամսվա վերջին 344 միլիոն 259 հազար դրամ կամ 717 հազար դոլար է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը, որը, իր հերթին, այդ գումար պետք է վճարի «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ «հատուկ ծառայողների» վերապատրաստման եւ հատուկ ուսուցման համար։
Բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է BOTAŞ-ին, իսկ 58 տոկոսը` SOCAR-ին:
Նախօրեին Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի և մի շարք քաղաքական ուժերի հանդիպումների շարքը, որն արդեն ստացել է «նախագահականի ֆոտոսեսիա» անվանումը, քաղաքական դաշտում տիրող անհասկանալի վիճակը իսկական խառնաշփոթի է վերածել։
Մի շարք օտարերկրյա հատուկ ծառայություններ հարցում են արել Հայաստանի հատուկ ծառայություններին, թե արդյո՞ք ս/թ աապրիլի 24-ին Երևանում ապահովված է ինելու անվտանգությունը։
Ֆրանցիսկոսը մանրամասնել է, որ խոսքը գնում է մինչև 5 տարի ժամկետի մասին:
«Թեև երեկ տեղեկացրել էինք, որ ըստ տարածված լուրերի՝ ԱՄՆ-ում բնակվող «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ՀՀ մուտքի վիզա է ստացել, սակայն «Ժամանակը» և՛ Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունից, և՛ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունից երեկ պարզեց, որ Արմեն Ղազարյան անունով անձից ՀՀ մուտքի վիզա ստանալու դիմում չի ստացվել:
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: