ՌԴ-ի բեռնարգելքից հետո Վրաստանին Roshen-ի արտադրանքի մատակարարումներն աճել են 60 անգամ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատկանող Roshen հրուշակեղենի կորպորացիան տասնյակ անգամ մեծացրել է մատակարարման ծավալը Վրաստանին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Ռուսաստանն արգելք է դրել ընկերության արտադրանքի ներկրման վրա:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Հարավային տրանսպորտային դատախազությունը: 2013 թվականի հուլիսին Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) արգելեց Roshen-ի արտադրանքի ներկրումը, ինչը տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ Մոսկվայի առևտրային ցանցերում հավաքվեց չորս գործարանի արտադրանքն ու դրանցում հայտնաբերվեցին խախտումներ` կապված որակի ու անվտանգության հետ:
Roshen-ը հյուսիսօսական մաքսակետով մինչև 2014 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան է ուղարկել ավելի քան 214 տոննա հրուշակեղեն, մինչդեռ 2013 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 3.4 տոննա:
Ընդհանուր առմամբ, բեռնարգելքից հետո Ուկրաինայից Ռուսաստանի տարածքի միջոցով Վրաստան հրուշակեղենի տարանցումն աճել է կրկնակի: Roshen-ն աշխարհում հրուշակեղենի խոշորագույն արտադրողներից մեկն է, այն տարեկան արտադրում է 450.000 տոննա հրուշակեղեն: Կորպորացիայի կազմում ընդգրկված են Ուկրաինայում, Լիտվայում, Հունգարիայում ու Ռուսաստանում գտնվող գործարանները: