ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց:
Հրաձգային զինատեսակներից բացի, հակառակորդը կիրառել է նաև 60մմ ականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
—
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
—–
Ռազմական բնույթի այլ լուրերի կարող եք ծանոթանալ հաճախելով ԼՂՀ ՊՆ-ի պաշտոնական կայքէջը http://www.nkrmil.am/ :