
Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ երկար չի մնա որպես Հռոմի պապ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Սուրբ Աթոռում (Վատիկան) իր մնալը չի տևի երկար: Այդ մասին նա հայտարարել է մեքսիկական Televisa հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ.
«Ես զգում եմ, որ Բարձրյալն ինձ այստեղ նշանակել է կարճ ժամկետով»: Ֆրանցիսկոսը մանրամասնել է, որ խոսքը գնում է մինչև 5 տարի ժամկետի մասին: Բացի այդ, Ֆրանցիսկոսը կարծում է, որ պետք է ոչ թե բացառություն, այլ կանոն դառնա իր նախորդ Բենեդիկտոս 16-ի քայլը, ով հրաժարվել էր Սուրբ աթոռից, ինչն աննախադեպ իրադարձություն էր վերջին 600 տարվա համար:
Ֆրանցիսկոսը միևնույն ժամանակ դեմ է արտահայտվել կաթոլիկ եկեղեցու ղեկավարի համար առավելագույն տարիքի սահմանափակումներ կիրառելու օգտին: Նախկինում Բուենոս Այրեսի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը Հռոմի պապ է դարձել 2013 թվականի մարտի 13-ին: Նա Նոր աշխարհը ներկայացնող առաջին Հռոմի պապն է, ինչպես նաև առաջին ճիզվիտ պապը: