BP-ը դարձել է TANAP-ի բաժնետեր

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի նախագծի շրջանակներում երեկ համաձայնագիր է ստորագրվել ադրբեջանական SOCAR, թուրքական BOTAŞ և բրիտանական BP ընկերությունների միջև:

Փաստաթղթի համաձայն` BP-ը դառնում է TANAP-ի բաժնետեր` 12 տոկոսանոց բաժնեմասով: Բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է BOTAŞ-ին, իսկ 58 տոկոսը` SOCAR-ին: TANAP գազատարը նախատեսված է ադրբեջանական գազը թուրք-եվրոպական սահման հասցնելու համար:

Գազատարի կառուցման մեկնարկը մարտի 17-ին տեղի է ունենալու Կարսում, այն շահագործման կհանձնվի 2018 թվականին: Նախագծի իրագործման արժեքը գնահատվում է 11 միլիարդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031