Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Ռիգայում ցուցահանդեսի բացմանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:

ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ ցուցահանդեսում ներկայացված է եվրոպական մամուլի արձագանքը, որը Հայոց ցեղասպանության եղելության վկայությունն է: Նրա խոսքով` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտումը նույնքան վատ է, որքան իրագործումը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պետք է միասնական պայքարել թուրքական ժխտողականության դեմ:

Տեսանյութեր

Լրահոս