
Նեմցովի սպանությունից հետո Սոբչակն ու Վենեդիկտովն ուժեղացրել են իրենց անվտանգությունը

Gazeta.ru-ի փոխանցմամբ` հաղորդավարուհի Քսենիա Սոբչակն ուժեղացրել է իր թիկնազորը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ տեղեկատվություն հայտնվեց «գնդակահարման ցուցակի» առկայության մասին, որում Սոբչակից բացի, առկա են նաև Эхо Москвы ռադիոկայանի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովն ու «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին:
Սոբչակը հայտարարել է. «Դժբախտաբար, ես հարկադրված եմ ուժեղացնել անվտանգությունը: Այժմ ես հարկադրված եմ շրջել թիկնազորով»: Ընդգծվում է, որ Վենեդիկտովը նույնպես հարկադրված է եղել ուժեղացնել անվտանգության միջոցառումները:
Հունվարին ֆրանսիական Charlie Hebdo թերթի խմբագրատան վրա կատարված հարձակումից և դրա վերաբերյալ Վենեդիկտովի հայտարարություններից հետո Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Վենեդիկտովին մեղադրել է շարունակ տասնյակ միլիոնավոր մուսուլմանների հասցեին ցեխ շպրտելու, նրանց վիրավորելու մեջ:
Կադիրովը Эхо Москвы ռադիոկայանը որակել էր որպես Ռուսաստանում հակաիսլամական գլխավոր խոսափող: