Բաժիններ՝

ԱՄՆ-ում տղամարդը վիճակախաղի տոմսը կորցնելու պատճառով զրկվել է մեկ միլիոն դոլարի շահումից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տղամարդը կորցրել է վիճակախաղի տոմսը, որը հետագայում դարձել է շահող տոմոս: Տղամարդն այդ պատճառով զրկվել է մեկ միլիոն դոլարի շահումից:

California Lottery վիճակախաղի խաղարկությունն անցկացվել է 2014 թվականի սեպտեմբերի 13-ին: Մարտի 12-ին սպառվել է այն վեցամսյա ժամկետը, որի ընթացքում խաղարկության մասնակիցը կարող էր պահանջել շահումը: Սակայն այդպես էլ ոչ մեկն էլ չի հայտարարել շահումի նկատմամբ իր իրավունքների մասին:

Շահած տոմսը վաճառվել է Լոս Անջելեսի արվարձանում: Սուպերմարկետի տեսախցիկները ֆիքսել են այն գնած տղամարդուն: Վիճակախաղի կազմակերպիչները ժամկետի լրանալուց առաջ ԶԼՄ-ներում հրապարակել են այդ տեսանյութը` հուսալով, որ շահած տոմսի տերն ի վերջ կհայտնվի:

Տղամարդն իսկապես հայտնվել է, սակայն` առանց տոմսի: Նա փորձել է ստանալ գումարը և կազմակերպիչներին պատմել է, որ կորցրել է տոմսը: Նա իսկապես նման է եղել տեսախցիկների ֆիքսած տղամարդուն: Սակայն կանոնների համաձայն` առանց շահած տոմսը ներկայացնելու` նա չի կարող հավակնել շահումին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս