Բաժիններ՝

Ռուսաստանը փորձում է ուժեղացնել իր ներկայությունն ԱՄՆ-ի տարածքի մոտ. Bloomberg

Bloomberg գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը վերադարձ է կատարել «Սառը պատերազմի» ժամանակներին` փորձելով ուժեղացնել իր ներկայությունն ԱՄՆ-ի տարածքի մոտ: Կրեմլը պայմանավորվում է իր ռմբակոծիչներն ու նավատորմը Հեռավոր Արևելքում ու Հարավային Ամերիկայում տեղակայելու շուրջ:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել Վիետնամի վրա` կապված երկրում ռուսների կողմից բազան օգտագործելու հետ: Մասնավորապես, Ռուսաստանի մարտական ավիացիան օգտագործում է Կամրան քաղաքում ամերիկյան նախկին բազան:

Ռուսական ինքնաթիռներն այստեղ վայրէջք են կատարում` Արևմտյան կիսագունդ մեկնելուց առաջ լիցքավորման համար: Ռուսաստանը փորձում է իր ներկայությունն ուժեղացնել երկու Ամերիկաներում:

2008 թվականից սկսած` Կրեմլը քարոզչության, առևտրի ու սպառազինության վաճառքի միջոցով փորձում է ամրապնդել իր ներկայությունը Լատինական Ամերիկայում` մասնավորապես Վենեսուելայում, Արգենտինայում, Նիկարագուայում ու Կուբայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս