
ՀԱՊԿ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր զորքերը մտցնել Տաջիկստան

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` ՀԱՊԿ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օպերատիվորեն հասնել տաջիկա-աֆղանական սահմանի շրջան: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան.
«Տաջիկստանի ու Աֆղանստանին սահմանին հակամարտության ի հայտ գալու դեպքում ՀԱՊԿ-ն ի վիճակի կլինի երեք օրվա ընթացքում իր զորքերը հասցնել այդ շրջան»:
Բորդյուժայի խոսքերով` Ռուսատսանը մտադիր չէ երկրորդ ճակատ բացել Տաջիկստանում, սակայն անկարելի է թույլ տալ, որ ՀԱՊԿ-ի անդամների անվտանգությունը դրվի կասկածի տակ: