ԵՄ-ը չունի Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելու լիազորություն. եվրահանձնակատար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը չունի Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելու լիազորություն, հարցը պետք է քննարկվի միջազգային մակարդակում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, եվրոգոտու ու սոցիալական երկխոսության հարցերով եվրահանձնակատար, Լատվիայի նախկին վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը.

«Ներկայումս Եվրահանձնաժողովն աշխատում է ԵՄ-ում հետագա քայլերի հնարավորության վրա, ինչը մասնավորապես վերաբերում է պատժամիջոցներին: Սակայն Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելու հարցը պետք է դիտարկվի առավել գլոբալ մակարդակի վրա:

Այսինքն ներկայումս Եվրոպական հանձնաժողովը ԵՄ-ի շրջանակներում չի դիտարկում այդ հարցը, քանի որ դա կարող է իրականացվել միայն առավել գլոբալ մակարդակում: Այդ հարցը պետք է դիտարկվի միջազգային մակարդակում, քանի որ չի կարող լուծվել միայն ԵՄ-ի կողմից:

Մենք կարող ենք ընդունել միայն այնպիսի որոշումներ, որոնք կախված են մեզանից: ԵՄ-ը պատրաստ և ունակ է Ռուսաստանի դեմ սահմանել տնտեսական նոր պատժամիջոցներ, եթե նա և նրա աջակցությունը վայելող անջատողականները չպահպանեն հրադադարի ռեժիմը»:

Տեսանյութեր

Լրահոս