Ոստիկանները ճնշել են գողության մեջ կասկածվողին, նա էլ կեղծ ցուցմունքներ է տվել
ՀՀ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով մի խումբ անձանց կողմից ոսկու հանքավայրից հանքանյութի գողություն կատարելու մեջ մեղադրվող Նվեր Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարին Վարդենիսի իրենց տանը խուզարկություն կատարելուց հետո ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել բաժին, որտեղ 6 ժամ պահել են, այդ ընթացքում ինչպես հատուկ ծառայություն իրականացնող անձը, այնպես էլ` քրեական գործը քննող քննիչը ճնշումներ են գործադրել իր նկատմամբ, և ինքը ստիպված է եղել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ թե´ իր, թե´ հանցագործության կազմակերպչի ու թե´ խմբի մյուս անդամների վերաբերյալ:
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն