
Ուկրաինան սկսում է բաժանարար գծից ծանր սպառազինությունը հետ քաշելու գործընթաց. ՊՆ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան այսօր սկսում է բաժանարար գծից հետ քաշել 100 միլիմետր տրամաչափի հրանոթները՝ կատարելով փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ի մամլո ծառայությունը. «Դա ծանր սպառազինությունը հետ քաշելու հարցում առաջին քայլն է: Այն բացառապես իրականացվելու է ԵԱՀԿ-ի դիտարկման ներքո»:
Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ ուկրաինական կողմը պահանջում է լիակատար հրադադար, և որ Մինսկյան համաձայնագրերն անխոս կատարեն դրանք ստորագրած բոլոր կողմերը.
«Հարձակման փորձերի դեպքում ուղղումներ կմտցվեն ծանր սպառազինությունը հետ քաշելու գրաֆիկում: Ուկրաինական զորքերը գտնվում են մարտական լրիվ պատրաստության մեջ՝ երկիրը պաշտպանելու համար»: