Ուկրաինայի ԱԳՆ-ը միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ ՌԴ-ի կողմից Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի բռնակցում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան կտրականապես դատապարտում է ինքնահռչակ հանրապետություն Հարավային Օսիայի (Ցխինվալի շրջան, Վրաստան) հետ Ռուսաստանի կողմից այսպես կոչված «սահմանի մասին» պայմանագիր ստորագրելը և այդ քայլը համարում է որպես Եվրոպայում միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի վերաձևակերպման փորձ: Այս մասին նշված է Ուկրաինայի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունում:

Ուկրաինայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտումը, Ղրիմի ինքնավար հանրապետության բռնակցումն ու Ուկրաինայի արևելքում շարունակվող ագրեսիան կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, խաթարում են եվրոպական ու սևծովյան տարածաշրջանների կայունությունը, սպառնալիք են ներկայացնում ողջ Եվրոպայի համար և հանգեցնում են հազարավոր մարդկանց զոհվելուն:

Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունում նշված է, որ Ուկրաինան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու պետական ինքնիշխանությանը և միջազգային հանրությանը կոչ է անում թույլ չտալ Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի բռնակցում:

Տեսանյութեր

Լրահոս