Պերմյակովը անմեղ զոհ է. ոճիրից 40 օր հետո Ավետիսյանների հարազատների կասկածները խորանում են:
«Կույրերի միավորման» Գյումրու ուսումնադաստիարակչական ձեռնարկություն ՍՊԸ երկար տարիներ ի վիճակի չէ ապահովել կույր և տեսողական խնդիրներ ունեցող շահառուների զբաղվածությունը:
«Այն, ինչ տեղի ունեցավ, դա Գագիկ Ծառուկյանի պարտությունն էր: Կապ չունի՝ ինքը հիմա ինչպես է մեկնաբանում այդ ամենը՝ հայտարարելով, որ ինքը չի ցանկանա ժողովրդի արյուն թափել, ժողովրդի արյան միջոցով գալ իշխանության, բայց դա չի փոխում այն իրավիճակը, որը տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո: Սա շեշտակի հարված էր և՛ ԲՀԿ-ին, և՛ ընդհանրապես ընդդիմադիր դաշտին: Սա հիասթափություն առաջացրեց շատերի մոտ, և, առավել ևս, ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակության տարբեր շերտերի մոտ»,- ասում է քաղաքագետը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
«ԵՄ-ն սպասում է, որպեսզի հայկական կողմը հստակեցնի` ինչ է հնարավոր անել և ինչպես առաջ գնալ: Դա Հայաստանը պետք է թելադրի, քանի որ ԵՄ-ի հետ այդ հարաբերությունները պետք է համատեղելի լինեն Հայաստանի ԵՏՄ հանձնառությունների հետ»:
Փետրվարի 21-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ՎԱԶ-2104» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ.քաղաքացիներին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 21-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1945 թ. ծնված Ռիմա Հ.-ն և հայտնել, որ Վարդանանց փողոցի թիվ 18/2 հասցեի մոտ խփել են իր գլխին և տարել պայուսակը, որի մեջ եղել է երեք բջջային հեռախոս և գումար:
Վիճաբանության ընթացքում տուն է մտել Էլվերայի որդի Արտավազդը և տեսնելով, որ Ոսկին վիճաբանում է իր մոր հետ, միջամտել է վիճաբանությանը և Ոսկուն «մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նրա առողջությանը ձախ բազկի վերին երրորդականի դրսային մակերեսի, ձախ բազկի վերին երրորդականի հետին մակերեսի և աջ բազկի միջին երրորդականի ներսային մակերեսի արյունազեղումների ձևով թեթև վնաս:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա նիստում՝ փետրվարի 25-ին, կքննարկի ու, ըստ ամենայնի, կհաստատի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 2015 թ-ի ներդրումային ծրագիրը:
Գողություն կատարողներից երկուսին կալանավորեցին:
Արդեն մամուլում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև եղել է համաձայնություն, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը պետք է դառնար նախագահ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱԺ նախագահ.
Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու գործով 3 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված դատապարտված Կարեն Արայանը, shamshyan.com-ի տեղեկություններով, ապրիլին ազատ կարձակվի:
«Volkswagengolf» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` Նոր Նորքի բնակիչ Ռազմիկ Ավետիսյանն է, ով աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում` որպես իրավաբան: Ռազմիկ Ավետիսյանը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ, տարիներ առաջ ինֆարկտ է տարել և սրտի բարդ վիրահատությունների ենթարկվել:
Փետրվարի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել «գանգուղեղային ծանր տրավմա» ախտորոշմամբ 1933 թ. ծնված Վասիլ Ա.-ին հիվանդանոց ընդունելու մասին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին` ժամը 18:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում:
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ:
Պարզվում է` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), չնայած իր սկանդալային պահվածքին, բացարձակապես «թույն չի շնչում» ընդդիմադիր պատգամավորների և, առհասարակ, մարդկանց նկատմամբ:
«ԲՀԿ-ն չի կարող համարվել ընդդիմադիր կուսակցություն, և ընդհանրապես ԲՀԿ-ին չի կարելի համարել կուսակցություն: Նույնը կարող եմ ասել նաև ՀՀԿ-ի մասին: ՀՀԿ-ն փողատեր վերնախավի կողմից ձևավորված խմբակ է»,- ասում է Աղասի Թադևոսյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քաղաքացի Արթուր Կարապետյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Պողոսյանի նկատմամբ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար շատ նորմալ է, երբ Հանրապետության առաջին և երրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը, գոնե պահպանում են կոռեկտությունը և հարաբերվում են գոնե նամակագրական տեսքով: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջին և երրորդ նախագահների վերջին բաց նամակագրությանը՝ քաղաքագետը միաժամանակ նշեց, որ նորմալ չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախ առաջարկում է հանդիպել, հետո մերժում է երրորդ նախագահի՝ հանդիպելու պատրաստակամությունը.
Փետրվարի 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 26-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Գյումրեցի 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին տանից դուրս էր եկել և անհետացել, ինչպես հայտնի է՝ երեկ երեկոյան ոստիկանների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքում:
Երևանցի 17-ամյա անչափահաս Վահեն փետրվարի 20-ին` կեսօրին, երկրորդ ինքնասպանության փորձն է կատարել՝ այս անգամ շմոլ գազից թունավորվելու միջոցով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս գրուպ» ընկերության ջերմոցային տնտեսություն, որի հիմնարկեքին մասնակցել է դեռևս 2013թ. տարեվերջին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերին, ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին:
Արդեն անցել է քառասուն օր: Ջուր խմելու է եկել, ու ընտանիքի սպանել, ա՞յս է ձեր վարկածը, շուշեն հանում է, որ ջուր խմե՞… Մենք ենք հիմա՞ր, թե՞ իրենք են հիմար, ոչ մի քննություն չեն անում, իրենք իրանց գրում, իրենք իրանց ջնջում են…Կսպասենք մինչև վաղը, իրենք գիտեն, մեզ ասել են, որ Պերմյակովին տարել են. յեսիմ ո՞ւր են տարել, բայց տարել են…»:
Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան քաղաքի բնակչուհի, 1988 թվականի ծնված Ա.Սարգսյանը, ժամանակավորապես միայնակ բնակվելով Լոռու մարզի բնակիչ Մ.Ասատրյանին պատկանող վագոն տնակում, 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա։
Ինչ իրադարձություն էլ տեղի ունենա քաղաքական կյանքում, ինչ պատմական իրադարձությունների մեջ էլ լինի յուրաքանչյուր պետություն, բավական է դուրս գալ փողոց, մոտենալ պատահական մարդու և հարցնել՝ դու երջանի՞կ ես քո սեփական երկրում, և դուք կստանաք ճշգրիտ պատասխանը, որը կբնութագրի այն իրականությունը, որի մեջ է այդ մարդը:
Կուսակցությունն ընդգծում է քաղաքական պայքարի ընդունված և օրինական մեխանիզմների՝ բողոքի ցույցերի, հանրահավաքների ազատ ընտրության և գործածության կարևորությունը, ինչը, որպես հետևանք, բոլորովին չի ենթադրում անխուսափելի բախումներ և ուժային գործուղություններ:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ճի՞շտ են շրջանառվող լուրերը, որ ինքն ըմբոստացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշման դեմ, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը բացասական պատասխան է տվել՝ խոստանալով առաջիկայում ավելի մանրամասն այդ մասին խոսել:
Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան պատճառով այսօր մի շարք ներհանրապետական երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել: