
Տեսողական խնդիրներով մարդիկ կարիք ունեն ուշադրության

Tsayg.am-ը գրում է. «Կույրերի միավորման» Գյումրու ուսումնադաստիարակչական ձեռնարկություն ՍՊԸ երկար տարիներ ի վիճակի չէ ապահովել կույր և տեսողական խնդիրներ ունեցող շահառուների զբաղվածությունը: Արտադրամասը չի գործում, խորհրդային տարիներից մնացած հաստոցներն էլ մաշվել ու շարքից դուս են եկել: Ընկերության տնօրեն Ալբերտ Թորոսյանը գտնում է, որ կույրերն իրենց խնդիրներով դուրս են մնացել պետության ուշադրությունից: