Անչափահասը երկրորդ անգամ ինքնասպան լինելու փորձ է արել. «Փաստինֆո»
Երևանցի 17-ամյա անչափահաս Վահեն փետրվարի 20-ին` կեսօրին, երկրորդ ինքնասպանության փորձն է կատարել՝ այս անգամ շմոլ գազից թունավորվելու միջոցով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` անչափահասին, դրանից ժամեր առաջ` փետրվարի 19-ին` ժ.23:30-ի սահմաններում, Սևանի քաղաքային լողափում լճից դուրս էին բերել. նա փորձել էր ջրահեղձ լինելու միջոցով ինքնասպանություն գործել: