Ոստիկանները հայտնաբերեցին գիշերային կողոպտիչներին
Փետրվարի 21-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1945 թ. ծնված Ռիմա Հ.-ն և հայտնել, որ Վարդանանց փողոցի թիվ 18/2 հասցեի մոտ խփել են իր գլխին և տարել պայուսակը, որի մեջ եղել է երեք բջջային հեռախոս և գումար:
Ահազանգով դեպքի վայր մեկնած ստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Վարդանանց փողոցի թիվ 16 շենքի 2-րդ մուտքից, հանցագործությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Սուրեն Կ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակված դրամապանակը, իսկ Վարդանանց փողոցի թիվ 16 շենքի 2-րդ մուտքից` պայուսակը՝ երեք բջջային հեռախոսով:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները շարունակելով միջոցառումները՝ ժամը 01.45-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու դիմացից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Նարեկ Պ.-ին:
Նրանք խոստովանել են, որ կողոպուտը կատարել են իրենք:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն