Բաժիններ՝

ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը կհաստատվի փետրվարի 25-ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա նիստում՝ փետրվարի 25-ին, կքննարկի ու, ըստ ամենայնի, կհաստատի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 2015 թ-ի ներդրումային ծրագիրը: ՀԷՑ-ը պատրաստվում է այս տարի ներդնել 8 մլրդ 372.05 մլն դրամ (առանց ԱԱՀ): Դրանից 2 մլրդ 17.5 մլն դրամը կծախսվի հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանման, անվտանգության ապահովման և մաշված սարքավորումների փոխարինման համար, 352.18 մլն դրամը՝ թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տարեկան հաճախության և տևողության կրճատման, 5 մլրդ 38.65 մլն դրամը՝ նոր սպառողների միացման և հատուկ ծրագրերի իրականացման, 372.42 մլն դրամը՝ առևտրային հաշվառման համակարգի բարելավման, 591.29 մլն դրամը՝ բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումների համար:

Մինչև 2015 թ. հոկտեմբերի 15-ը ՀԷՑ-ը պետք է նաև ՀԾԿՀ-ի համաձայնեցմանը ներկայացնի ընկերության 2016-2018 թվականների ներդրումային ծրագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս