Անցած գիշեր տեղացած առատ ձյան պատճառով ներհանրապետական մի շարք երթուղիներ չեն սպասարկվել

Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան պատճառով այսօր մի շարք ներհանրապետական երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի անվտանգության ապահովման և շահագործման բաժնի պետ Շահեն Գասպարյանը՝ նշելով, որ ժամը 11-00-ի դրությամբ Ստեփանակերտի ուղղությամբ չեն իրականացվել ներհանրապետական երթուղիների ուղևորափոխադրումների մեծ մասը։

Մասնավորապես դեպի Ստեփանակերտ ուղղությամբ չեն սպասարկվել Կոճողոտ, Հադրութ, Վաղուհաս, Թաղավարդ, Հերհեր, Բերձոր, Նախիջևանիկ, Տումի, Մեծ Թաղեր, Խանձք, Աշան, Ակնաղբյուր, Ավետարանոց, Հարավ, Ռև, Շուշի համայնքների և Գորիս-Ստեփանակերտ երթուղիները։

Շ. Գասպարյանի հաղորդմամբ, միջպետական երթուղիները սպասարկվել են ըստ չվացուցակի, և Ստեփանակերտ-Երևան ուղղությամբ նախատեսված բոլոր ուղևորափոխադրումները իրականացվել են առանց ուշացումների:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728