Բաժիններ՝

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Փակ են Ստեփանակերտ-Գորիս, Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ և Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սյունիքի մարզի Գորիս Կապան և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Աշոցք-Ամասիա ավտոճանապարհին բուք է և ցածր տեսանելիություն: Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս