Բաժիններ՝

Նորք Մարաշի ողբերգական վթարի մասնակից վարորդն առողջական լուրջ խնդիրներ ունի. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում փետրվարի 19-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին:  Պարզվում է` ավտոմեքենայի վարորդը մի շարք բարդ առողջական խնդիրներ ունի, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, վթարի պատճառ են դարձել:

Հիշեցնենք, 2 օր առաջ, առավոտյան, ժամը 11:30-ի սահմաններում, Մարաշի Արմենակյան փողոցում «Volkswagengolf» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 4 հոգու` 82-ամյա Անահիտ Կարապետյանին, մանկասայլակի մեջ գտնվող 8 ամսական երկվորյակ տղաներին և նրանց մորը` 29-ամյա Աննա Հարությունյանին:

Վրաերթի հետևանքով երեխաներից մեկը մահացել է, մյուսը ծայրահեղ ծանր վիճակում է, երեխաների մայրն ու տարեց կենը ևս հիվանդանոցում են:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ «Volkswagengolf» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` Նոր Նորքի բնակիչ Ռազմիկ Ավետիսյանն է, ով աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում` որպես իրավաբան: Ռազմիկ Ավետիսյանը տառապում է էպիլեպսիա  հիվանդությամբ, տարիներ առաջ ինֆարկտ է տարել և սրտի բարդ վիրահատությունների ենթարկվել:

Իսկ դեպքի օրը, մեքենայի ղեկին` ընթացքի ժամանակ, վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունն ու մեքենայի կառավարումը, մեքենան դուրս է եկել մայթ ու վրաերթի ենթարկել հետիոտներին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս