«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դիմել էր Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով, թե Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած են եղել:
«Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Պերմյակովի դատավարությունը լինելու է Հայաստանում»:
656 էջանոց զեկույցն առնչվում է նախորդ տարի աշխարհի ավելի քան 90 երկրում մարդու իրավունքների շուրջ տեղի ունեցած դեպքերին:
Գյումուշթեքինները Գյումրիում են: Սունահին, Սալիին, Էմմա Բաքոյանին և երեխաների խնամակալ Թիմուր Ուսոյանին ընդունել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա հետաքրքրվել է երեխաների առօրյայով, Թիմուրի հետ խոսել փոքրիկների խնամքի հետ կապված խնդիրների մասին: Խնամակալը վստահեցրել է, որ չունեն ֆինանսական դժվարություններ ոչ խնամակալության հետագա ընթացքի, ոչ էլ երեխաների հետ կապված որևէ հարցում:
Հունվարի 27-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել 1991 թ. ծնված Գոռ Ղ.-ի կողմից մի վագոն-տնակից տարբեր տեսակի շինարարական գործիքներ գողանալու մասին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը քիչ առաջ հրապարակեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով դատավճիռը: Դատավճռով՝ Վարդան Պետրոսյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 5 տարվա ազատազրկման:
«Այսօր, երբ մեր երկիրը դարձել է բարբարոսության, անհանդուրժողականության, ատելության, ահաբեկչության թիրախ, Դու՛ք, Ֆրանսիայի հայե՛ր, արժանապատվության օրինակ եք տալիս մեզ բոլորիս, ինչը ձեր և մեր բոլորիս հպարտությունն է», – ավարտեց իր ելույթը Ֆրանսիայի նախագահը:
Վրաստանը ՆԱՏՕ-ի լավ գործընկերն է:
«Դա նորությո՞ւն է: Այդ ագրեսիվությունը հենց նո՞ր է սկսվել: Սա մի քաղաքականություն է, որը կար և՛ մեկ, և՛ երկու, և՛ շատ տարիներ առաջ: Քանի դեռ չկա հաղթանակ կամ իրավիճակի սառեցում, որևէ լուրջ ելք, ապա այդ հռետորաբանությունը կշարունակվի, որի շարունակությունն էլ ագրեսիան է»,- ասում է նա՝ խոսելով սահմանին տիրող լարված իրավիճակի մասին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արման Բաբլոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ Մյունխենում, ուր տեղի է ունենալու անվտանգության հարցերով տարեկան կոնֆերանսը:
Քիչ առաջ նախագահական նստավայրի մոտ ՓՄՁ-ների ներկայացուցիչներն ավարտեցին իրենց բողոքի ակցիան և նորից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք: Նրանք հայտարարեցին, որ այսօր իրենք ցույց տվեցին, թե որքան շատ են ու ինչ ուժ են իրենցից ներկայացնում: Վաղն առավոտյան կառավարության շենքի մոտ նրանք կրկին հավաքվելու են՝ շարունակելու իրենց բողոքը «Շրջանակառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ:
2014 թվականին Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման ծավալը կազմել է 58.9 միլիարդ խորանարդ մետր:
Մեր անցյալ նիստի ժամանակ, Ձեզ հետ խորհրդակցելով, հրավերներ հղեցի մի շարք պետությունների և միջազգային կարևորագույն կառույցների առաջնորդների՝ մասնակցելու 100-րդ տարելիցի միջոցառումներին: Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ ստացվել են դրական պատասխաններ մի շարք պետություններից և կազմակերպություններից: Որոշ երկրներ հաստատել են իրենց ներկայությունը բարձր պետական պատվիրակությունների մակարդակով: Ոմանք նշել են, որ կարևորում են այդ օրն անցկացնել իրենց երկրների հայ համայնքի հետ:
Ներկայումս բարդ ժամանակներ են, սակայն անսպասելի որևէ բան տեղի չի ունեցել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:
«Այս քվեարկությամբ հարց էր դրված՝ ով է կողմ, որ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները դադարեցվեն և, բնական է, որ մենք չէինք կարող կողմ լինել նման որոշմանը, քանի որ Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է և գործընկերը, և քանի որ մենք համարում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պետք է լինի այն հարթակը, որտեղ բոլորը կարողանան խոսել և երկխոսել, բարձրաձայնել իրենց դիրքորոշումները, քննարկումների ճանապարհով փորձել գտնել հնարավորություն՝ դիրքորոշումների մերձեցման, փոխըմբռնման համար, հետևաբար, պատճառաբանված է մեր նման քվեարկությունը»:
Բելառուսն ինքնիշխան ու անկախ պետություն է:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 29-ին հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն:
Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել, որ Միջին Ասիայի տարածաշրջանից առաջինն այցելել է հենց Թուրքմենստան:
Նրա խոսքով՝ Գյումրիի ողբերգությանը հաջորդած հակառուսական տրամադրությունները պարզապես մեկ սպանության և հանցագործության հարց չեն, այլ ավելի լայն` հարաբերությունների խնդիր են:
Հունվարի 30-ից կսկսվեն 2015 թվականի հունվար ամսվա ընտանեկան, սոցիալական նպաստների, հրատապ օգնության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները:
Ժյուրիի անդամների շարքում են Իգոր Մատվիենկոն, Կոնստանտին Մելաձեն, Վիկտոր Դրոբիշն ու Մաքսիմ Ֆադեևը: Նախագծի պրոդյուսերների խոսքերով՝ արդեն 10 հազարից ավելի հայտեր են ստացել, սկսած՝ Վլադիվոստոկից, վերջացրած՝ Կալինինգրադով: Նշվում է, որ հայտեր են ներկայացվել նաև ԱՊՀ պետություններից:
Իմ ծնված ժամանակ Իսրայելում որևէ մեկը չէր հերքում տեղի ունեցած սպանությունները:
Քիչ առաջ ցուցարարները, հասնելով նախագահական նստավայր, փորձեցին փակել Բաղրամյան պողոտան։ Այժմ ոստիկանները պատ են կազմել ու փորձում են ժողովրդին փողոցից դուրս հանել։ Ոստիկանները հորդորում են ժողովրդին ենթարկվել իրենց, հակառակ դեպքում ժողովրդի նկատմամբ ուժ կկիրառեն։
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությանը, որ իբր իրենք հայկական անօդաչու թռչող սարք են խոցել։
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, թե Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարք է խոցվել: Նրա խոսքով՝ դա պարզապես ապատեղեկատվություն է, որն ադրբեջանական քարոզչության բաղադրիչ մասն է կազմում:
Սրանից առաջ Սաակաշվիլու կուսակցությունը հրապարակել է նմանատիպ երեք սկանդալային տեսանյութ:
«Համոզված եմ, որ հարյուրամյակի տարում նոր ժեստեր, նոր քայլեր կտեսնենք ճանաչման ուղղությամբ»,- Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ իր ելույթում ասել է Ֆրանսիայի նախագահը: