Բաժիններ՝

Լևոն Երանոսյանը պարզաբանել է, թե ում է ուղղված եղել իր հայտարարությունը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դիմել էր Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով, թե Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած են եղել: Լևոն Երանոսյանը պատասխան նամակում նախ գրել է, որ այդ մասին ՀՀ ոստիկանությունը պարզաբանումներ ներկայացրել է.

«Հարկ ենք համարում նշել, որ Լևոն Երանոսյանը նկատի է ունեցել ոստիկանների վրա քարեր նետող ու բախումներ հրահրող անձանց և հաշվի առնելով նրանց ընդգծված ագրեսիվ վարքագիծը, ոչ թե ակցիայի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն ու պահանջը ներկայացնում էին բացառապես խաղաղ եղանակով»,- ասված է պարզաբանման մեջ:

Eranosyan

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031