![](/banners/BeFunky-design.jpg)
Ոստիկանապետ. «Պերմյակովի մասով այսօր քննարկվում է պատիժը կրելու վայրի հարցը, մնացած հարցերը լուծված են». yerkirmedia.am
![](https://168.am/wp-content/uploads/2014/09/Vova3.jpg)
«Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Պերմյակովի դատավարությունը լինելու է Հայաստանում»,- այս մասին այսօր «Երկիրն այսօրին» ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Դիտարկմանը, թե Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը հստակ հայտարարել է, որ Պերմյակովը Ռուստաստանի քաղաքացի է, եւ լինելու է դատավարություն՝ Ռուսաստանի օրենքներով, ոստիկանապետը նկատել է, որ դատի հետ կապված ամեն ինչ հստակեցված է եւ ճշտված։
«Այսօր հարցը քննարկվում է պատիժ կրելու մասով, ինչը կարգավորելու ենք միջպետական պայմանանագրերով։ Դրա համար մենք հիմքերն ենք նայում։ Իսկ մնացած հարցերը լուծված են, եւ աշխատանքային մթնոլորտ է»,- ասել է ոստիկանապետը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝