Նախարարության նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ «Շիրակ կենտրոնի» ղեկավարը ներկայացրել է Գյումրու վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների կացարանային և սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:
Կենսաթոշակային բարեփոխումների վերջնական փաթեթի շուրջ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկումները դեռևս չեն սկսվել: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իրենք 4 հոգու անուն են ներկայացրել Կառավարությանը, սակայն որևէ քննարկման մասնակցելու հրավեր դեռ չեն ստացել:
«Եթե էսքիզ եմ անում, ապա ինչ-որ բան կոտրվում է, էլ չեմ ուզում շարունակել: Եթե նախապես էսքիզ անեմ՝ էլ չեմ նկարի. իմ ու կտավի միջև կոնտակտը պետք է միանգամից լինի: Ո՞նց կսկսվի, ո՞նց կավարտվի, դա էլ չեմ կարող ասելգ Իմ ու կտավի հանդիպումը պետք է անսպասելի լինի»,- ասում է նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին: Շնորհավորելով Սարգսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի իրականացրած բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ:
Հունիսի 4-ին, 6-8-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում, 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Կարինե Մինասյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Վերջին շրջանում շատ է քննարկվում այն հարցը, թե Անաստաս Միկոյանի արձանը տեղադրվելու դեպքում ինչ կանի կամ ինչ պետք է անի հասարակությունը: Շատերը համոզված են, որ մարդիկ, որոնց համար Ա. Միկոյանը ազգի դավաճան է՝ կջարդեն արձանը: 168.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ կանեն, ինչպիսի՞ն կլինի նրանց վերաբերմունքը արձանի տեղադրման դեպքում, որն, ինչպես հայտնի է՝ արդեն պատրաստ է:
Տուժողը հետագայում բժշկին հայտնել է, որ «Այրարատ» կինոթատրոնի դիմացի կանգառում անհայտ անձանց կողմից վնասվածք է ստացել:
Հունիսի 3-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղիում` «Հայռուսգազարդ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հոգեբուժարանում Էդգարը հայտնել է, որ երկար տարիներ զբաղվել է մարտարվեստով, ժամանակին տարել է գլխուղեղի վնասվածք, վերջին ժամանակներն ունի սրտային խնդիրներ, իսկ ներկա պահին՝ գլխի և սրտի ցավ: Ժամը 18:00 սահմաններում Արման Շաթիրյանին արգելել են տեսակցել Էդգարին՝ պատճառաբանելով, թե քնած է: Անհասկանալի պատճառներով մահվան լուրը մեզ՝ հարազատներիս, հայտնել են մահանալուց երեք ժամ անց՝ 23։20-ին…»,- նշել էին հարազատները:
Հունիսի 1–ին Ժամը 19։00–ի սահմաններում շուրջ մեկ ժամ տեղացած կարկուտի հետևանքով լուրջ վնասներ են կրել օձունեցիներն ու այգեհատցիները:
Պորոշենկոյի երդմնակալությունը պլանավորված է հունիսի 7-ին:
Օբամայի խոսքերով՝ Վաշինգտոնը մշտապես ձգտել է լավ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ:
Այս մասին այսօր հայտարարել է ԵՏՀ-ի՝ ինտեգրման ու մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյան Վալովայան:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իհարկե ողջունելի է, եթե խոսքը հավասար հարկային դաշտի մասին է, քանի որ մրցակցային առումով այդ հարյուր գործարարները, որպես կանոն, միմյանց մրցակիցներ չեն՝ առաջին հերթին ոլորտային տեսակետից: Նրանց մրցակիցները փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն են: Այնինչ փոքր ու միջին բիզնեսի զգալի մասն անցած տարիներին կուլ է գնացել խոշորներին և կամ ոչնչացել է կամ ոչնչացման ճանապարհին է: Կրկնում եմ՝ մրցակցային հավասարությունն իրենց մեջ չէ, իրենց մեջ կարող է լինել միայն հարկային հավասարություն: Իմ առաջարկն է՝ ունենալ տարբերակված հարկային վերաբերմունք. խոշոր գործարարության համար՝ պրոգրեսիվ (շատ), ՓՄՁ համար՝ ռեգրեսիվ (քիչ) հարկային բեռ:
«Յոթ երեխա ունեմ, բայց միայն ես եմ աշխատում` էն էլ գյուղապետն ա դասավորել` մշակույթի տանը տեխնիկակական աշխատող եմ, 22 000 դրամ եմ ստանում: Յոլա ենք գնում` ճար չկա»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
«Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը կայանալու են Բրազիլիայի 12 կարևորագույն քաղաքներում, և կատարված ծախսերը նպաստելու են աշխատատեղերի ավելացմանը, տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև ակնկալում ենք 30 մլրդ եկամուտ», – այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
Յացենյուկը հավելել է, որ Ուկրաինան դեռ չի լուծել հեղուկացված գազի տարանցման հարցը, շատ բարդ կլինի հեղուկացված գազի տերմինալի կառուցումը:
«Վանաձոր» առողջարանի և ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջական գործակալության Լոռու մարզային կենտրոնի պահակ 58-ամյա Լյովա Բուլղադարյանը մայիսի 31-ին դաժան ծեծի է ենթարկվել:
Որոշվել է աշխատել նոր «ճանապարհային քարտեզի» շուրջ և ձեռնարկել արագ քայլեր՝ արդյունքների հասնելու համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին Շուշիի արվեստի կենտրոնում մասնակցել է քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսի բացմանը:
Երեկ հունիսի 2-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ նույն բաժնի քննչական խումբը խուզարկություններ են կատարել Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր և նույն համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանի բնակարաններում: Խուզարկության պատճառը եղել է քննչական բաժնում հարուցված ՀՀ քր-օրի 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը, կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) հատկանիշներով:
Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը:
Օրերս ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող սրճարանից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Եղիսաբեթ Հ.-ին, որը մայիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Սուտ մատնությունը):
«Ես վերջին անգամ նրանց տնից ճանապարհել եմ ու էլ չեմ տեսել: Դեպքից հետո ինձ ուղղակի ուժ են տվել ապրելու նրանց տված խորհուրդները, նրանց թողածը ինձ, նրանց սովորեցրածը,- ասում է Իդան: – Նրանք միշտ կան, ամեն պահի, ամեն ժամի միշտ ինձ հետ են: Իմ զգացողությունը նրանց միշտ կենդանի զգալն է, և էդ կապը ոչ մի կերպ չի կտրվում»:
Թուրքիայում այլևս երբեք չեն գրանցվի հեղաշրջումներ:
Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Մայնց Ֆավորիտ Պարկ» հյուրանոցում: Այսօր երեկոյան Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի իր առաջին մարզումը Գերմանիայում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված՝ ս. թ. հունիսի 5-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: