ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մարտին Սսարգսյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:
«Առողջության ապահովագրությունը հանդիսանում էր պարտադիր պայման սոցփաթեթից օգտվելու համար: Առողջության ապահովագրության բազային փաթեթի համար, որում նշված էին բժշկական կոնկրետ ծառայություններ, որոնցից տվյալ անձը կարող էր օգտվել, դրա տարեկան արժեքը որոշված էր 52 հազար դրամի չափով: 2013 թվականի վերջին կառավարության կողմից ընդունվեց մի նոր որոշում, որի համաձայն` սկսած 2014 թվականից, սոցիալական փաթեթի առողջապահական ծառայությունների բաղադրիչը փոխանցվեց Առողջապահության նախարարությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:
Բերիան նույնպես մեր պատմության մաս է եղել: Հայ չի եղել, բայց մեր պատմության մաս է եղել: Այն էլ ինչպի՜սի մաս: Անձամբ է հրահանգել սպանությունների, այդ թվում Հայասանի սպանությունների թիրախների մասին, անձամբ է սպանել Խանջյանին, կազմակեպել է Մյասնիկյանի սպանությունը: Առավել ևս՝ Ստալինը: Մեծ հաշվով հայ ժողովրդի պատմության մասեր են Թալիաթը, Էնվերը, Աթաթուրքը… Աթաթուրքը նույնիկս որբացած հայ աղջնակ է որդեգրել, նրանից ռազմական օդաչու սարքել և ուղարկել Դերսիմի ալևիներին ու ալևիացած հայերին ռմբակոծելու:
«Հիշենք 1920 նոյեմբերի 29-ը: Չգիտեմ` այս 29-ը չարագուշակ թիվ է մեզ համար, թե ինչ է: Համենայն դեպս, այդ 29-ների դեմ պետք է պայքարենք: Կարծում եմ` այս ամենի դեմ համախմբումը կարելի է խորհրդանշական դարձնել: Առիթից օգտվելով` առաջարկում եմ մի հասարակական շարժում սկսել` ընդդեմ Միկոյանի արձանի տեղադրման, որը կլինի նաև ընդդեմ Եվրասիական միության` համատեղ, կլինի և´ գործնական, և´ գաղափարական աշխատանք: Այսպիսի մի առաջարկություն ունեմ: Մի բան էլ կուզենայի ասել` եթե Միկոյանի արձանը դնում են, առաջարկենք, որ Չարենցի ու Բակունցի արձանները հանեն»,- նշեց Ավետիք Իշխանյանը:
Համապատասխան որոշումն այսօր հրապարակվել է Պաշտոնաթերթում:
Հունիսի 3-ին, ժամը 12.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.30-ի և ժամը 06.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բերգատու այգիներ և ցանքատարածքներ:
Վրաստանն արդեն իս կապացուցել է, որ ունի կառուցողական ու կայուն կառավարություն:
Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին ստացել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանի («Շերիֆ») պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ստորագրությամբ արձանագրությունը:
Ռաուֆ Միրկադիրովի դեմ քրեական գործն ունի հնարովի բնույթ:
Մայիսի 31-ից հունիսի 1-ը Լիտվայի Կաունաս քաղաքում կայացավ սուսերամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 44 պատանի սուսերամարտիկներ՝ Բելառուսիայից, Լիտվայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և Դուբայից:
Հունիսի 3-ին, ժամը 09.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 2-ին ժամը 16.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 26 տան միջնապատը փլուզվել է, ինչից բնակիչ` 1977 թ. ծնված Գ. Գ. տեղափոխվել է Գավառի ԲԿ:
Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 2-ից «Արդշինինվեստբանկ»-ի ֆինանսական տնօրենն է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Հունիսի 3-ին, ժամը 11.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչներից մեկը փորձում է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները:
Համաժողովում ելույթ ունեցողները իրենց խոսքում նշեցին Հայաստանում կոռուպցիայի առաջացման հիմնախնդիրների, դրա դրսևորումների և ազդեցության, իրավական և տնտեսական ազդեցությունների մասին՝ մատնանշելով, որ աղքատության և երկրի տնտեսական ներկայիս վիճակի հիմնական պատճառը դա համատարած կոռուպցիան է։ Հատկապես ուշագրավ էր Policy Forum Armenia կազմակերպության հետազոտության արդյունքների ներկայացումը, որտեղ պաշտոնական ցուցանիշների և ժամանակակից վերլուծական մեթոդների օգնությամբ ցույց էր տրվում, թե ինչպես է ամեն տարի ՀՆԱ-ի 35‰-ը ուղղակի անհետանում, ինչը ահռելի մեծ ցուցանիշ է։
Օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումից շուրջ 10 տարի է անցել, սակայն շատերը դեռ տեղյակ չեն՝ որ դեպքերում դիմել Մարդու իրավունքների պաշտպանին կամ որտեղ է նրա գրասենյակը: Միևնույն ժամանակ, մարդիկ երբեմն հեռավոր վայրերից գալիս են Օմբուդսմենի գրասենյակ և հիասթափությամբ պարզում, որ օրենքն արգելում է Օմբուդսմենին միջամտել տվյալ տեսակի գործերին:
Հրապարակային ելույթներում ոչ մի բացասական բան չի ասում, անգամ պաշտպանում է իր նախորդին, իսկ քայլեր ձեռնարկելիս ամեն ինչ անում է Տիգրան Սարգսյանի թողած հետքը ջնջելու, նրա կադրերին հեռացնելու, նրա հեռացրած կադրերին վերադարձնելու համար:
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ այցելեց Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոն, որը հագեցած է բուժական, վիրահատական և ուսումնական ամենավերջին սերնդի սարքավորումներով ու պարագաներով։
«Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկայից» 168.am-ին հայտնեցին, որ Ալվինա Բադալյանը հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ վիրավորված մյուս անձինք դեռևս հիվանդասենյակում են, նրանց վիճակը նորմալ է:
Սակայն քառյակը չի անում ոչ այս, ոչ այն, այլ վերցնում և 12 կետանոց պահանջներ է ներկայացնում կառավարությանը, ըստ որում, չգիտես ինչու, այդ պահանջները առայժմ չեն մանրամասնվում:
Ասադը քվեարկությանը մասնակցել է Դամասկոսի կենտրոնում՝ ալ-Մալիքի շրջանի ընտրատեղամասում:
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը փոխել է ՀՀ տնտեսությունում իրականացված օտարերկրյա ներդրումների հաշվարկման մեթոդոլոգիան, ինչի արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներդրումները ավելանո՞ւմ են, թե՞ պակասում»:
Ապրիլին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որում ԵՄ-ի Խորհրդին կոչ էր արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
«Մինչ ոչ իշխանական քառյակը մինչև աշուն փորձում է ժամանակ տալ կառավարությանը, ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած «սուրբ տեղը»»:
«Ես կողքին եմ եղել, նույնիսկ լսել եմ երեխայի սրտի բաբախը, ամեն բան ասում էին՝ լավ է, բայց կինս իրեն լավ չէր զգում, անդադար ասում էր, որ վատանում է, բայց իրենք գալիս, նայում էին ասում էին՝ ամեն ինչ նորմալ է»:
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 98.1 հազար տոննա հաց, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է 0.3 տոկոսով»:
Հունիսի 3-ին, ժամը 09.45-ին ՀՀ ՊՆ թիվ N զ/մ-ի սակրավորները Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի մոտակա դաշտում հայտնաբերված MB-69 (81 մմ) հակադիվերսիոն արկը վնասազերծել են:
«Սերժ Սարգսյանը պիտի՞ արձագանքեր Նազարբաևի ելույթին: Ինձ թվում է՝ այո: Ինչպե՞ս: Սեղանը շուռ տար, վեր կենար և ասեր, «Դուք էլ, Ձեր Եվրասիական միությունն էլ»»:
Միջադեպը գրանցվել է շփման գծի մոտ ընկած զորամասերից մեկում: