Բաժիններ՝

Հարցում. Ի՞նչ կանեք՝ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու դեպքում (տեսանյութ)

Վերջին շրջանում շատ է քննարկվում այն հարցը, թե Անաստաս Միկոյանի արձանը տեղադրվելու դեպքում ինչ կանի կամ ինչ պետք է անի հասարակությունը: Շատերը համոզված են, որ մարդիկ, որոնց համար Ա. Միկոյանը ազգի դավաճան է՝ կջարդեն արձանը:

168.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ կանեն, ինչպիսի՞ն կլինի նրանց վերաբերմունքը արձանի տեղադրման դեպքում, որն, ինչպես հայտնի է՝ արդեն պատրաստ է:

Քաղաքացիներից ստացանք հիմնականում նմանատիպ պատասխաններ. «Ես մի խումբ կհավաքեմ, ու կջարդենք արձանը», «Ի՞նչ պետք է անենք, ոչինչ էլ չենք կարող անել», «Շատ ուրախ կլինեմ, որ մեր քաղաքը մեկ արձանով էլ հարստացավ», «Դե մեր մեջ Սողոմոն Թեյլերյանի նման մեկը կգտնվի, որ ջարդի արձանը», «Լավ կլիներ, որ ավելի երիտասարդները ներկեին արձանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30