
Թե ո՞նց ենք ապրում` մենք էլ չենք հասկանում. Արսեն Խոջոյանի ընտանիքն օգնության կարիք ունի. yerkir.am

Երբ դեռ մարտ ամսին հայտնի դարձավ, որ 23-ամյա Արսեն Խոջոյանը գերի է ընկել` իրարանցում բարձրացավ, գերի էին տարել մեր հայրենակցին:
Արսենին գերությունից հետ վերադարձրին ապրիլի 10-ին, և հիմա տղայի առողջական վիճակն օր-օրի ավելի է վատանում: Բուժման ծախսն, այո, առողջապահության նախարարությունն իր վրա վերցրեց, տրամադրեց բուժման դեղերը, բայց դրանով տղայի ընտանիքի հոգսը չթեթևացավ:
Գերությունից վերադարձած տղայի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է ապրում. արդեն վաղուց ԶԼՄ-ները գրել են, որ Արսենը Տավուշում չէ, այլ` Գեղարքունիքի մարզում` Սևանում` անասուններ է պահում, որ ընտանիքը կարողանա ապրել:
Yerkir.am-ի հետ զրույցում Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը նշեց, որ մի կերպ են ծայրը ծայրին հասցնում, թե ինչպես են ապրում /Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում/` իրենք էլ չեն հասկանում:
«Յոթ երեխա ունեմ, բայց միայն ես եմ աշխատում` էն էլ գյուղապետն ա դասավորել` մշակույթի տանը տեխնիկակական աշխատող եմ, 22 000 դրամ եմ ստանում: Յոլա ենք գնում` ճար չկա»,-ասում է տիկին Սվետլանան: Վերջինս 7 երեխա ունի, որոնցից չորսն անչափահաս են. տղաներից մեկը զինծառայող է, բայց փող գրեթե տուն չի բերում` «չեն թողնում պոստեր բարձրանա, օրենքն է, էլի», իսկ մյուս տղան հաշվառված է բանակ գնալու համար, սակայն առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ դեռ ձգձգվում է զորակոչը:
Մանրամասներն` այստեղ