Բաժիններ՝

«Իմ ընտանիքը միշտ կա և ապրում է իմ սրտում». ավիավթարի հետևանքով մենակ մնացած Իդայի պատմությունը. «Մեդիալաբ»

Ութ տարի կրելով անդառնալի կորստյան ցավն ու տառապանքները, անցկացնելով անքուն գիշերներ և սրտում փարատելով կորցրած ծնողների ու եղբոր կարոտը՝ 27- ամյա Իդա Էբզիմյանն այսօր էլ ապրում է նույն զգացողություններով: 19 տարեկան էր, երբ 2006-ի մայիսի 3-ին Երևան-Սոչի թռիչքի ժամանակ ավիավթարից զոհվեցին ծնողները՝ Ռուզաննան ու Հարությունը, և իրենից 4 տարի մեծ եղբայրը՝ իրավաբան Նազար Էբզիմյանը: «Նույն ցավը, նույն տխրությունը՝ այդ ամենը չի կարող փոխվել, բթանալ… տարիների ընթացքում իմ ներսում ոչինչ չի փոխվել: Նույն կերպ ապրում եմ, նույն կերպ կարոտում, ու այդ ամենի մասին դժվար է անգամ խոսելն ու ինչ-որ բառեր ասելը»,- «Մեդիալաբին» ասում է 27-ամյա Իդան:

Ընտանիքի մասին խոսելիս նրա աչքերը տարիների խոր տխրությունն են արտահայտում, միևնույն ժամանակ անցյալի հիշողությունները պայծառանում են:

Նա հիշում է իր մանկությունը, թե ինչ բարի, սիրով ու ջերմությամբ լի ընտանիքում է մեծացել, որտեղ տիրել են ընտանեկան երջանկությունն ու անդորրը:

Էբզիմյանները հաճախ էին մեկնում Սոչի, այնտեղ բազմաթիվ ընկերներ ու հարազատներ են ունեցել: Իդան պատմում է, որ մի քանի տարի նույնիսկ Սոչիում են ապրել: Սակայն 2006-ի այցելությունը Էբզիմյանների ընտանիքի համար ճակատագրական եղավ:

Կարդացեք նաև

«Ես վերջին անգամ նրանց տնից ճանապարհել եմ ու էլ չեմ տեսել: Դեպքից հետո ինձ ուղղակի ուժ են տվել ապրելու նրանց տված խորհուրդները, նրանց թողածը ինձ, նրանց սովորեցրածը,- ասում է Իդան: – Նրանք միշտ կան, ամեն պահի, ամեն ժամի միշտ ինձ հետ են: Իմ զգացողությունը նրանց միշտ կենդանի զգալն է, և էդ կապը ոչ մի կերպ չի կտրվում»:

Նա հիշում է, որ ինքը նույնպես պետք է մեկներ ընտանիքի հետ, և նախատեսել էր ինստիտուտում նախապես հանձնել կիսամյակային քննությունները: Սակայն ինստիտուտից նրան չեն թույլատրում, և Իդան մնում է Հայաստանում այն հույսով, որ կմիանա ընտանիքին ամռանը՝ քննություններից հետո:

Այդ ժամանակ Իդան սովորում էր Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի 2-րդ կուրսում: Դեպքից դեռ 40 օր էլ չանցած՝ հոգեկան ծանր ապրումների ու չգիտակցված օրերի մեջ, նա ստանում է մեկ այլ ծանր հարված:

«Հորական տատս, որ ապրում էր մեզ հետ նույն տանը, ինձ ասաց. «Ձերոնք չկան, դու էլ ստեղ անելիք չունես, էս տանը ապրելու են հորքուրդ ու իր տղաները»: Ու ծնողներիս մահվան քառասունքը չլրացած՝ ինձ տնից դուրս հանեցին: Ես զանգը տալիս էի, իրանք տան պատուհաններից նայում էին ու դուռը չէին բացում»,-պատմում է Իդան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ medialab.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս