
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթն ի հայտ չի գա 2025 թվականից շուտ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) մինչև 2025 թվականին միասնական ֆինանսական շուկայի ձևավորումը իմաստ չի տեսնում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում միասնական արժույթի անցնելու մեջ:
Այս մասին այսօր հայտարարել է ԵՏՀ-ի՝ ինտեգրման ու մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյան Վալովայան: Նրա խոսքերով՝ ներկա պահին ԵՏՄ-ի մակարդակով չեն քննարկվում միասնական արժույթի ստեղծման հարցերն ու արժութային միության հեռանկարները:
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ում միասնական արժույթի մասին սկսեցին խոսել Մաքսային միության մակարդակով ինտեգրումից հետո և ենթադրվում էր միասնական արժույթը գործարկել դեռևս 1980 թվականին:
Ավելի վաղ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը չէր բացառել, որ պագայում ԵՏՄ-ի շրջանակներում կարող է ստեղծվել ֆինանսական ու արժութային միություն: