Օբաման պատրաստ է կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում վստահություն:
Օբաման ընդգծել է, որ դրա համար Ռուսաստանը պետք է իր զորքերը հեռացնի իր արմտյան սահմանից և օգտագործի Ուկրաինայի հարավ-արևելքում իր ազդեցությունը: Օբամայի խոսքերով՝ Վաշինգտոնը մշտապես ձգտել է լավ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ:
Օբաման ընդունել է, որ Ռուսաստանը շահագրգռված է իր սահմանների անվտանգության մեջ՝ հիշեցնելով, որ դրա հետ մեկտեղ Կրեմլը պետք է հարգի միջազգային իրավունքը, այդ թվում նաև այլ երկրների տարածքային ամբողջականությունը:
Օբաման Ռուսաստանին կոչ է արել ճնշում գործադրել Ուկրաինայի հարավ-արևելքում գործող զինյալների վրա, որպեսզի նրանք վերջ դնեն կառավարական զորքերի վրա հարձակումներին:
Օբաման զգուշացրել է, որ եթե Ռուսաստանը շարունակի միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացնելու ուղղությամբ, ապա նրան սպասում են նոր պատժամիջոցներ:
Հիշեցնենք, որ Օբաման ու Պուտինը հունիսի 6-ին Ֆրանսիայում մասնակցելու են 1944 թվականի այդ օրը Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին: