Բաժիններ՝

Թուրք-քրդական կարգավորման գործընթացը թևակոխել է նոր փուլ. Օջալան

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հունիսի 1-ին հանդիպել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) անդամների հետ:

Հանդիպման ժամանակ Օջալանը հայտարարել է, որ թուրք-քրդական կարգավորման խաղաղության գործընթացը թևակոխել է նոր փուլ. «Ամենակարևորն այն է, որ գործընթացը թևակոխել է նոր փուլ»: HDP-ի հայտարարության համաձայն, Օջալանը կողմերին կոչ է արել խուսափել ամեն տիպի մոտեցումներից, որոնք կարող են վնասել գործընթացը:

Օջալանը կարևորել է ԶԼՄ-ների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերումը՝ հաշվի առնելով, որ իրենք մտել են պատմական գործընթացի մեջ: Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայն իր հերթին նախօրեին հերքել է այն, որ խաղաղության գործընթացը գտնվում է լճացման մեջ:

Աթալայի խոսքերով՝ Թուրքիայի կառավարությունը պատրաստ է համարձակ քայլերով ինտենսիվացնել գործընթացը. «Ես չեմ ներկայացնի նոր որոշումներ բովանդակությունը, սակայն կարող եմ ասել, որ որոշվել է աշխատել նոր «ճանապարհային քարտեզի» շուրջ և ձեռնարկել արագ քայլեր՝ արդյունքների հասնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս