Դե Վաալը հոդվածի վերջում նշում է, որ բախումները փոքր-ինչ հանդարտվել են հավանաբար այն պատճառով, որ մարդկային կորուստները ուշքի են բերել երկու կողմերին:
Սննկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանին առաջարկել են նամակ գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ պատմել օֆշորային սկանդալով հայտնի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի քաջագործությունների մասին:
ՌԴ-ն աչալրջորեն հետևում է արևմտյան միջնորդների քայլերին ու նախաձեռնություններին՝ իմանալով, որ առանց իր ներգրավվածության որևէ խնդիր չի կարող լուծվել: ԼՂ հակամարտության գոտու փոքր-ինչ լարվածությունը, ապա իր խաղաղարարական ջանքերը և հակամարտության սառեցման հերթական փուլը ձեռնտու են Ռուսաստանին: Բայց չեմ կարծում, թե սա Ռուսաստանն է հրահրել:
«Ռուսաստանը չի հայտարարել երբեք, որ Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է, համենայն դեպս, ես չեմ լսել, բայց հայտարարել է, որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ իր համար բարեկամական երկրներ են: Եվ եթե մենք մեր հույսը դնում ենք Ռուսաստանի վրա, որ կարող է այս հակամարտության մեջ մեզ աջակցել, ապա, եթե նույնիսկ աջակցի, ապա կաջակցի բավականին ուշ, իսկ եթե ընդունենք, որ մեզ աջակցեց, ապա այդ հաղթանակը ոչ թե մերն է լինելու, այլ լինելու է չակերտավոր դաշնակցինը: Իսկ թե ինչպե՞ս «դաշնակիցն» իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ կվերաձևի հետագա այդ սահմանները, մենք ունենք դրա պատմական փորձը»:
Այսօր առավոտյան ժամը 11:20-ին ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, որ մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ և դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրադրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքվել և որակվել է որպես «անհիմն և կանխակալ ապատեղեկատվություն»:
Այս բարձրաստիճան պաշտոնյան անցյալ շաբաթ մի ելույթում թուրք կանանց քարոզել է բարոյականության իր այլասերված տարբերակը` կոչ անելով նրանց չծիծաղել հանրության առջև… Առընչը զգուշացրել է. «Կինը պետք է իմանա, թե ինչն է հարամ [արգելված] և ինչը ոչ հարամ: Նա բարձր ձայնով չի ծիծաղի հանրության առջև: Կինն իրեն զուսպ կպահի, ուշադրություն չի գրավի և կպահպանի իր կուսությունը»:
Հարց է առաջանում, իսկ ո՞ւր մնացին մյուս 12 ընդհարման դեպքերի արդյունքում ադրբեջանական կողմի կրած կորուստները… Ո՞ւր մնաց նույն՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունու ուղղությամբ ՊԲ-ի կողմից իրականացված կանխարգելիչ գործողության արդյունքում ադրբեջանական բանակի տված 3 զոհի և 4 վիրավորի փաստը, որի մասին հենց նույն Բաքվի քարոզչամեքենան խոստովանել է օգոստոսի 2-ին տարածած իր պաշտոնական հաղորդագրության մեջ…
ԼՂՀ-ն, իր հերթին, պատրաստ է շահագրգիռ միջազգային հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն՝ շփման գծում վերջին միջադեպերի մասին և իր ներդրումն ունենալ հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ապահովելու գործում։
Մենք մտահոգություն ենք հայտնում նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ:
Օգոստոսի 1-ին ոստիկանության Գավառի բաժին էր դիմել 1970 թ. ծնված Լուսին Կ.-ն և հայտնել, որ Գավառ քաղաքում անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան:
Եվրոպական դատարանը` 2014թ. մարտի 18-ին, Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներ՝ Ռուսայել, Ժենիկ, Շաղակ, Վ. Մաշինյանների, Լ.Ռամազյանի, Լ.Ալիխանյանի, Ռ.Մելիքսեթյանի, Ա. Ալիխանյանի, և այլոց գանգատների հիման վրա քնվող թվով 9 գործերով հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը:
Օգոստոսի 6-10-ին հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
«Մենք երկիրը չենք տանելու քաոսի, ուստի այսօրվանից պետք է հստակ իմանանք, թե ինչը ինչով ենք փոխարինելու, և որ ամենակարևորն է՝ ո՞րն է երաշխիքը, որ եկողները նոր հրեշներ չեն դառնալու: Պատմությանը հայտնի է, որ հեղափոխությունը մտահղանում են տաղանդները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ վերջում ղեկին հայտնվում են տականքները: Այս ամենը լիարժեք գիտակցելով՝ մենք մեր ծրագրում նախատեսել ենք դրանք կանխարգելող մեխանիզմները»,- իր խոսքում նշեց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Այլընտրանքային ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ հիմնավորելով այլընտրանքային խորհրդարանի ձևավորման կարևորությունը:
Բաժնում իրեն անծանոթ 3-4 ոստիկաններ թույլ չեն տվել բարձրանալ քննիչի մոտ, ապա ծեծի են ենթարկել իրեն, որի պատճառով էլ իր ածելիով կտրտել է ձեռքերը:
Ռուսաստանը կարող է կասեցնել եվրոպական չարտերային թռիչքների մի մասը և ԵՄ-ի ավիափոխադրողների համար երկարաձգել անդրսիբիրյան երթուղիները:
Ալիևն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել առաջնագծում և համապատասխան հրամաններ է տվել սպաներին:
Օգոստոսի 6-ին, ժամը 05.11-ին ահազանգ է ստացվել, որ Մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում այրվում է կրպակ:
«Հատկապես այսօր, երբ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Եվրոպական շատ երկրներից՝ Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև ԱՄՆ-ից սննդամթերքի մեծ տեսականու ներկրումները, մեզ համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ գինիների, հյութերի, ջրերի, պտուղ-բանջարեղենի և դրանցից պատրաստված պահածոների, կաթնամթերքի և մսամթերքի արտահանման ծավալների կտրուկ մեծացման համար: Հարկավոր է Մոսկվա և մյուս խոշոր քաղաքներ գործուղել պատասխանատու աշխատակիցների՝ տեղում պահանջարկի ծավալների ճշգրտման և պայմանագրերի կնքման համար: Մեզ ընձեռված նպաստավոր պայմաններից պետք է հնարավորինս օգտվենք»,- մասնավորապես նշել է նախարարը:
Կազիմիրովը լուրջ չի մոտենում Իլհամ Ալիևի այն հայտարությանը, թե «Ադրբեջանը հուսալի գործընկեր է»:
Հակառակորդն արդեն տեւական ժամանակ գնդակոծում է հայկական բնակավայրերը, մասնավորապես՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը՝ վնասելով գյուղացիների գույքը: Եվ միայն երջանիկ պատահականությամբ մարդկային զոհեր չեն արձանագրվել։ Արձակված կրակոցները դիպել են ինչպես գյուղապետարաններին, այլ նաեւ՝ գյուղացիներին պատկանող գույքին, շինություններին, անգամ հաց տեղափոխող ավտոմեքենային։
Այսօր արդեն 150-ից ավել եզդի երեխաներ և ծերեր են մահացել՝ սովից և ջրի պակասից:Անհրաժեշտ է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդրի մասին բարձրաձայնի միջազգային կառույցներում: Խնդրում ենք Ձեզ հնարավոր միջոցներով օգնության հասնել դժբախտության մեջ հայտնված եզդիներին:
Վերջիվերջո, հակառակորդի հետախուզությունը քնած չէ:
«Մեր գործը սուրբա ա, մենք մեր հողն ենք պահում, իրենք են հարձակվում, թող իրենք մտածեն: Մեր զինվորները միշտ պատրաստ են, բարձր հոգեբանական վիճակում են գտնվում: Հա, իրանք բարձր խոսում են, զենք-զինամթերք են առնում, բայց հոգեպես պատրաստվածություն չունեն, կրակում են ու փախչում»,- վստահեցրել է ավագ ենթասպա Կարեն Ասլանյանը՝ հավելելով, որ մեր զինվորները սահմանից և ոչ մի դեպքում անգամ մեկ քայլ ետ չեն գնալու: Մարտական հենակետում վստահեցրել են, որ խուճապ չկա:
Amnesty İnternational-ը Լեյլա Յունուսին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:
Ադրբեջանում սառեցվել է 12 ՀԿ-ի և 13 քաղաքացիական ակտիվիստի հաշվեհամարները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Զալկալիանին նման կերպ է մեկնաբանել հարևան երկու երկրների միջև հարաբերությունների սրումը:
Կողոպուտ կատարողը ներկայացվում է ճանաչման:
«Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը արդեն իսկ իրականացնում է հոգեմետ նյութերի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեություն՝ ըստ ՀՀ կառավարության նախկինում ընդունված որոշման տրված լիցենզիայի, որը նույնպես տրամադրվել էր եռամյա ժամկետով. խոսքն այս դեպքում, ըստ էության, լիցենզիայի վերատրամադրման և վերագրանցման մասին է։