
Դունյա Միյատովիչը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների վրա հարձակումների շարունակման հետ, ինչը շարունակվեց այն բանից հետո, ինչ օգոստոսի 2-ին կալանավորվեց իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը:
Միյատովիչը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ռասուլ Ջաֆարովին և դադարեցնել իշխանություններին քննադատողներին հալածելը: Նա կարծում է, որ Ադրբեջանում իրականացվում է ազատ ԶԼՄ-ների ու ազատ կարծիքների հնչեցման դեմ նպատակամղված կամպանիա:
Միյատովիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ազատ ԶԼՄ-ներին աջակցող ՀԿ-ների հետապնդմամբ, ինչը փաստացիորեն հանգեցրել է նրանց աշխատանքների դադարեցմանը: Ադրբեջանում սառեցվել է 12 ՀԿ-ի և 13 քաղաքացիական ակտիվիստի հաշվեհամարները: