Զաքիր Հասանովն Իլհամ Ալիևին զեկուցել է առաջնագծում տիրող իրավիճակի մասին

Azer Tag-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևն այսօր մեկնել է Ակնի շրջան և դրա շրջանակներում այցելել է տեղի զորամաս: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նրան զեկուցել է առաջնագծում ստեղծված իրավիճակի մասին:

Ալիևը պարգևատրել է մի շարք զինծառայողների, որոնք աչքի են ընկել մարտական առաջադրանքներ կատարելիս: Ալիևն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել առաջնագծում և համապատասխան հրամաններ է տվել սպաներին:

Հիշեցնենք, որ քաղաքագետ Ֆահրադդին Աբոսզոդայի խոսքերով՝ հուլիսի 31-ին և դրանից հետո շփման գծում գրանցված բախումներից և ադրբեջանական բանակի կողմից խոշոր կորուստներ կրելուց հետո Ալիևը մոտ 1 շաբաթ ընդհատակ էր անցել և անգամ չի ցավակցել զոհված զինծառայողների ընտանիքներին և չի հայտարարել ազգային սուգ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031