Ոստիկանությունում 3-4 ոստիկաններ ծեծել են հարբած քաղաքացուն. ՀՔԾ
ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում Արեն Հ.-ի տված բացատրության համաձայն` ինքը 2014թ. հունիսի 28-ին, ալկոհալ օգտագործած վիճակում գնացել է ոստիկանության Ստեփանավանի բաժին` քննիչից իրերը վերցնելու նպատակով (Արեն Հ.-ն ութամսյա կալանքից ազատ է արձակվել, երբ նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում):
Բաժնում իրեն անծանոթ 3-4 ոստիկաններ թույլ չեն տվել բարձրանալ քննիչի մոտ, ապա ծեծի են ենթարկել իրեն, որի պատճառով էլ իր ածելիով կտրտել է ձեռքերը:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն