Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սկսել է քննել Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Եվրոպական դատարանը` 2014թ. մարտի 18-ին, Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներ՝ Ռուսայել, Ժենիկ, Շաղակ, Վ. Մաշինյանների, Լ.Ռամազյանի, Լ.Ալիխանյանի, Ռ.Մելիքսեթյանի, Ա. Ալիխանյանի, և այլոց գանգատների հիման վրա քնվող թվով 9 գործերով հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը: Հիշեցնենք, որ 2007 թ. «Թեղուտ» ՓԲԸ-ի օգտին, պետության կողմից հանրային գերակա շահ ճանաչվեցին և օտարվեցին այս և այլ գյուղացիների հողատարածքները: Գործով զբաղվում է փաստաբան Կարեն Թումանյանը՝ Բաց Հասարակության Ինստիտուտ-Հայաստանի օժանադակությամբ և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս