ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը չի խոչընդոտի ԵՄ-ի ու Հայաստանի հարաբերությունների զարգացմանը. Հրիսթեա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը չի հանդիսանա խոչընդոտ՝ Հայաստանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ-ի դեսպան Տրայան Հրիսթեան: Նրա խոսքերով՝ ԵՄ-ն ու Հայաստանն աշխատելու են երկկողմ հարաբերությունների զարգացման համար իրավական գործիքների վրա. «Այնպես որ չեմ կարծում, թե դա (ԵՏՄ-ին անդամակցելը) կհանդիսանա խոչընդոտ:
Մենք Հայաստանի իշխանությունների հետ գտնվում ենք սեկտորային համագործակցության համար ոլորտների հստակեցման գործընթացի մեջ, քանի որ մնացյալը համաձայնեցվել է Վիլնյուսում»: