Ջավախքում շահագործման է հանձնվել թուրքական ներդրումներով կառուցված «Փարվանա» ՀԷԿ-ը
Ջավախքում շաբաթ օրը տեղի է ունեցել «Փարվանա» ՀԷԿ-ի բացման արարողությունը, հաղորդում է «Գրուզիա online»-ը: Թուրքական ներդրումներով կառուցված ՀԷԿ-ն ունի 87 ՄՎտ հզորություն: Բացմանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարը:
Վրաստանի վարչապետը նշել է, որ Թուրքիան Վրաստանի տնտեսությունում խոշոր ներդրումներ կատարող երկրներից է եւ գոհունակություն է հայտնել վերջին տարիներին մի շարք համատեղ ծրագրերի իրականացման առնչությամբ:
Թուրք նախարարն էլ հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է ներդրումներ կատարել Վրաստանի էներգետիկ համակարգում: