Բաժիններ՝

Lada Kalina-ն վտանգավոր է կատուների համար

АвтоВАЗ-ի ղեկավարությանը անսովոր խնդրանքով են դիմել Տոլյատտիի փրկարարները։ Նրանք խնդրել են փոխել Lada Kalina-ի կառուցվածքը՝ կատուների պատճառով։ Ինչպես գրում է «Российская Газета»-ն, փրկարարները նշել են, որ կատուները հաճախ թաքնվում են ավտոմեքենայի շարժիչային հատվածում և վնասվածքներ ստանում։

«Քաղպաշտպանության կենտրոն» որոնողա-փրկարարական կայանի ղեկավար Անդրեյ Դերբենևը պարբերականի հետ զրույցում ասել է, որ ի տարբերություն մյուս մեքենաների, Lada Kalina-ի շարժիչային հատվածն այնպես է նախագծված, որ այնտեղ կարելի է մտնել անիվների տակից։ Կատուները այնտեղ են սողոսկում տաքանալու համար և վնասվածքներ են ստանում, երբ գործի է գցվում շարժիչը։ Դերբենևը, սակայն, չի նշել, թե Kalina-ի որ սերնդի մեքենաները նկատի ունի։

Շատ հաճախ կատուները կապոտի տակ հայտնաբերվում են հենց շարժիչը գործի գցելուց հետո, և վնասված կենդանուն փրկելու համար հարկ է լինում քանդել մեքենայի մասերը։

Դերբենևը ասել է, որ ավտոարտադրողի հետ արդեն խորհրդակցել են այդ հարցով, սակայն արդյունքների մասին դեռևս չի հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031