
ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը նվազել է

2014թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 446,321, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ նվազել է 4,380-ով:
Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների՝ օգոստոս ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 743 մլն դրամ, ինչը հուլիս ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ նվազել է` կազմելով 3,736 դիմում, նախորդ ամսվա 3,922 -ի դիմաց: Հատուցման միջին չափը 2014թ. օգոստոս ամսվա դրությամբ կազմել է 192,227 ՀՀ դրամ:
Համակարգի վնասաբերության ցուցանիշը օգոստոս ամսվա դրությամբ կազմել է մոտ 57%, ինչը նախորդ ամսվա համեմատ փոփոխության չի ենթարկվել: