Բաժիններ՝

Երկաթյա լեդիի կանոնները

Մարգրետ Թետչերը ծնվել է ոչ հարուստ ընտանիքում, սակայն դարձել է առաջին կինը, ով զբաղեցրել է աշխարհի ամենակոնսերվատիվ երկրի վարչապետի պաշտոնը: Ինչպես գրում է fit4brain.com կայքը, Թետչերին հաջողվել է այդ պաշտոնում մնալ ամենաերկարը՝ 11 տարի:

1. Եթե ցանկանում եք ինչ-որ բան ասել, գնացեք տղամարդու մոտ: Եթե ցանկանում եք որևէ բան անել, գնացեք կնոջ մոտ:
2. Երբ կինն է խառնվածքը ցույց տալիս, նրան «քած» են անվանում: Երբ դա անում է տղամարդը, նրան հիանալի տղա են կոչում:
3. Իմաստ չկա բազկաթոռին նստած նուրբ կին լինելու: Այդպես չէ՞:
4. Հնարավոր է՝ աքլորը լավ է ծուղրուղու կանչում, բայց ձու, ամեն դեպքում, հավն է ածում:
5. Եթե մարդիկ, ովքեր քննադատում են ինձ, տեսնեին՝ ինչպես եմ ես քայլում Թեմզայի ալիքների վրայով, կասեին, որ դա միայն այն բանի պատճառով է, որ ես չեմ կարողանում լողալ:

6. Պանիրն անվճար է լինում միայն մկան համար նախատեսված թակարդում:
7. Բարեկրթությունն այսօր թանկ է գնահատվում, իսկ հանդգնությունն ընդհանրապես չի գնահատվում:
8. Ցանկացած կին, ով ծանոթ է տնային տնտեսություն վարելու խնդիրներին, մոտ է պետության կառավարման խնդիրները հասկանալուն:
9. Այսօր կանայք իրենց դրսևորելու բազմաթիվ հնարավորություններ ունեն: Մեզանից ոմանք նույնիսկ երկրներ են ղեկավարում: Սակայն մեզ ավելի շատ սազում է կանացի պայուսակը, քան սվինը:
10. Ցանկանում ես կտրե՞լ կոկորդդ: Վիրակապդ փոխելու համար ինձ մոտ չգաս:

11. Ոչ ոք չէր էլ հիշի բարի սամարացու մասին, եթե նա այդքան բարի մտադրություններ չունենար: Նա նաև փող ուներ:
12. Բոլորդ էլ մի օր ստիպված եք տատիկ դառնալ:
13. Տունը պետք է կնոջ կյանքի կենտրոնը և ոչ թե՝ սահմանը լինի:
14. Ընդհանրապես պարտադիր չէ համաձայնել զրուցակցիդ հետ՝ նրա հետ լեզու գտնելու համար:
15. Մեր հոգսերի 90 տոկոսը վերաբերում է երևույթների, որոնք երբեք տեղի չեն ունենա:

Կարդացեք նաև

16. Ինձ վրա անձնական հարձակումներից ուրախանում եմ: Դա նշանակում է, որ հակառակորդի մոտ քաղաքական փաստարկներ չեն մնացել:
17. Պետք է շատ լավ ուսումնասիրես թշնամուդ: Միայն մեկ անգամ կարելի է նրան ընկեր դարձնել:
18. Երկրի հարստությունը չի կառուցվում միայն բնական ռեսուրսների վրա: Դրան կարելի է հասնել նույնիսկ այդ պաշարների ամբողջական բացակայության դեպքում: Ամենակարևոր ռեսուրսը մարդն է: Պետությանն անհրաժեշտ է միայն հիմքեր ստեղծել մարդկանց տաղանդի դրսևորման համար:
19. Առանց տնտեսական ազատության՝ այլ ազատություն լինել չի կարող:
20. Ուժեղ լինելն իսկական լեդի լինելու նման է: Եթե դուք ստիպված եք դա հիշեցնել մարդկանց, նշանակում է՝ այդպիսին չեք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս